ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ճանաչման գործընթացը պետք է կապիտալիզացվի և դառնա կոնկրետ շոշափելի և ընկալելի գործողությունների համալիր

Ճանաչման գործընթացը պետք է կապիտալիզացվի և դառնա կոնկրետ շոշափելի և ընկալելի գործողությունների համալիր
30.05.2025 | 10:24

ՄԵծ հաշվով համաձայն եմ Harut Sassounianի հետ առ այն, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտությունը լայն առումով վերացել է աշխարհի հիմանական տերությունների կողմից ճանաչման, 20–ից ավելի երկրների, տարբեր երկրների խորհրդարանների, քաղաքային խորհուրդների, միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչմամբ։

Ցավոք, ճանաչման գործընթացը արդեն որոշակի դեպքերում ո՛չ թե արդարության և պատմական ճշմարտության ճանաչման և բարոյական պարտքի կատարման պրոցես է, այլ քաղաքական նպատակահարմարություն, ինչը էապես փոխում է հայության նախնական նպատակի էությունը։

Հետևաբար ճանաչման գործընթացը պետք է կապիտալիզացվի և դառնա կոնկրետ շոշափելի և ընկալելի գործողությունների համալիր, որը լայն առումով Հայաստանի Հանրապետության համար կարող է լուծել նաև անվտանգային խնդիրներ։

Ես հավատում եմ, որ ժամանակն է, որպեսզի Սփյուռքը դառնա առնվազն այս հարցում մեր լոկոմոտիվը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․

Ի՞նչ աղետ է, երբ երկրի իշխող էլիտան տեղյակ չէ, թե ինչեր կարելի է անել «Փափուկ ուժի» (Soft power) միջոցով։

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ